24.11.2024
Հոգլանդ. ՄԽ-ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպում է ակնկալում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքական հոսքը կամրապնդի ռուս–թուրքական հարաբերությունները

Թուրքական հոսքի կյանքի կոչումը կամրապնդի ռուս–թուրքական հարաբերությունները` կմերձեցնի երկու երկրների դիրքորոշումները։ Այդ մասին Trend հայտարարել է Kafkassam կենտրոնի փորձագետ Չաղաթայ Բալչին։

Նրա խոսքով, ՌԴ–ի ու Թուրքիայի այդ մերձեցումը յուրահատուկ մեսիջ կլինի Եվրոպայի համար։

Ըստ նրա, այդ նախագիծը կամրապնդի Անկարայի դիրքերը, իսկ ուժեղ Թուրքիան ձեռնտու է Ադրբեջանին։

Նա հավելել է, որ Թուրքական հոսքն ու Հարավային գազային միջանցքը կդառնան Եվրոպայի էներգամատակարարման առանքցային նախագծեր։