10.06.2025
ԱՄՆ հետախուզություն. Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը պահպանվում է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Եռակողմ համագործակցության հարցը քննարկվել է Վրաստանի և Թուրքայի ՊՆ նախարարներ Լևան Իզորիայի և Ֆիքրի Ըշըքի հանդիպմանը, որը կայացել է Ստամբուլում՝ պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում (IDEF):

10 օրից Բաթումում կայանալու է երեք երկրների նախարարների համատեղ հանդիպումը, որում քննարկվելու է եռակողմ համագործակցության ձևաչափը: «Կստորագրվի հուշագիր՝ ուղղված մեր ռազմական համագործակցության ընդլայնմանը»,-ասել է վրացի նախարարը:

Washington examiner: ՀՀ և ՌԴ խորացող ռազմական համագործակցությունը սպառնալիք է ՆԱՏՕ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը