24.11.2024
Ղազախստանը վերականգնել է նավթի արտահանումն Ադրբեջանի տարածքով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ հետախուզություն. Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը պահպանվում է

ԼՂ Հակամարտության կողմերի` փոխզիջումների չգնալու պատճառով լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը Լեռնային Ղարաբաղում 2017-ին կպահպանվի: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության զեկույցում, որը Սենատի` հետախուզության հարցերով հանձնաժողովին ներկայացրել է Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:


«Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունը աճել է 2016-ի ապրիլին, փոխզիջման գնալու՝ կողմերի դժկամությունից ու ներքին աճող ճնշումից ենթադրվում է, որ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը 2017-ին կպահպանվի։ Ադրբեջանում շարունակվող տնտեսական խնդիրները մարտահրավեր կդառնան ռեժիմի համար, ինչի կապակցությամբ հանուն իշխանության պահպանման այլախոհության ճնշման միտումը կաճի, ընդ որում Բաքուն շարունակում է Ռուսաստանի, Իրանի ու Արեւմուտքի հետ հարաբերությունները հավասարակշռելու փորձերը»,- ասվում է զեկույցում։