24.11.2024
Ղազախստանն աշխատանքներ է տանում Ադրբեջանով նավթի ծավալների տարանցման ավելացման ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի միջազգային բանկը դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները

Ադրբեջանի միջազգային բանկը, որ լրջագույն խնդիրներ է կրում երկրում արժույթի դեֆիցիտի և արժութային սուր ճգնաժամի հետևանքով, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները և պարտքի վերակառուցման շուրջ բանակցություններ կսկսի վարկատուների հետ:


Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, մասնավորապես բանկը մայիսի 10-ին բաց է թողել 100 միլիոն դոլարի ստորադաս փոխառության հիմնական մասի և տոկոսների գծով վճարումը: Օտարերկրյա արժույթով նրա պարտքերի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակառուցման առաջարկվող պլանը պարտավորեցնող կդառնա, եթե այն հավանության արժանացնեն վարկատուները, որոնց հասնում է գումարային արտահայտմամբ պարտքերի երկու երրորդը:


Նշվում է, որ 2019 թվականի մարումով բանկի պարտատոմսերի գինը հինգշաբթի 16 տոկոսի անկում է գրանցել, իսկ եկամտաբերությունն աճել է 14,188 տոկոսով: Վճարումների դադարեցման մասին որոշումը բանկն անվանել է «ցավալի»:


«Ադրբեջանի միջազգային բանկի ֆինանսական կենսունակության վերականգնումը վճռական նշանակություն ունի, որպեսզի բանկը կարողանա շարունակել կարևոր բանկային ծառայություններ տրամադրել Ադրբեջանի տնտեսությանը»,- ասված է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հայտարարությունում:


Bloomberg-ի տվյալներով՝ այս տարի նավթի գների վերականգնումն այնքան էլ չի բարելավել Ադրբեջանի իրավիճակը, որն անցած տարի պայքարում էր իր արժույթի համար՝ արդեն 2015 թվականին երկու արժեզրկում գրանցելով: