Իրանի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջուկային զենքի ոլորտում գործունեությունը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի միջազգային միջնորդների հետ կնքած գործարքից։ Ինչպես հաղորդում է CBC հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է երկրի միջուկային էներգետիկայի հարցերով զբաղվող կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ «Մենք հեշտությամբ կարող ենք արագ վերսկսել աշխատանքը և վերադառնալ ոչ միայն այն մակարդակին, որի վրա եղել ենք նախկինում, այլ՝ տեխնոլոգիական առումով ավելի բարձր մակարդակի»,-ասել է նա։ Նա նշել է, որ չի ցանկանում նման որոշում կայացնել, բայց պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։