20.04.2025
Freedom House. Ալիեւի՝ խոսքի ազատության մասին հայտարարությունները իրականություն չեն
prev Նախորդ նորություն

Միլի Մեջլիսը` ՌԴ–ում Ադրբեջանական Կոնգրեսի փակման մասին

Ադրբեջանցի խորհրդարանականներն իրենց անհանգստությունն են հայտնել Ռուսաստանի գերագույն դատարանի վճռի կապակցությամբ, ըստ որի դադարեցվելու է «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» գործունեությունը:

«Միջազգային կազմակերպություններում մենք միշտ հանդես ենք եկել Ռուսաստանի շահերի պաշտպանությամբ, որը լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է անկողմնակալ լիներ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» գործունեության հարցում»,- ասել է խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը:

ՌԴ Գերագույն դատարանը մայիսի 15-ին բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ն լուծարելու մասին՝ ՌԴ օրենսնդրությանը չհամապատասխանելու պատճառով:

«Բավարարել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը» լուծարելու մասին ՌԴ ԱՆ դիմումը»,-ասվում է դատավճռում։

Հսկիչ գործողությունների ընթացքում պարզվել էր, որ կանոնադրության դրույթները չեն համապատասխանում գործող օրեսնդրությանը: Մասնավորապես, կազմակերպության անվանումը չի ցույց տալիս նրա գործունեության բնույթը, իսկ կազմակերպության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկությունները չեն համապատասխանում կազմակերպության մասին տեղեկություններին, որոնք առկա են Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում:

Կազմակերպությունը բազմաթիվ անգամ զգուշացվել է, սակայն թերությունները չեն շտկվել: Կազմակերպության ներկայացուցիչն իր հերթին դատարանում հայտարարել է, որ ձեռնարկվել են թերությունները շտկելու փորձեր, սակայն արդարադատության նախարարությունը չի հաստատել փաստաթուղթը:

Էրդողան. ԲԹԿ երկաթուղին շահագործման կհանձնվի մի քանի ամսվա ընթացքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար