25.11.2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով
prev Նախորդ նորություն

Իրանցի երաժիշտը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Արցախում համերգ տալու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրանցի երաժիշտ Մեյսամ Գոդրաթը ներառվել է սև ցուցակ և նրա մուտքը Ադրբեջան արգելված է: Այս մասին տեղեկանում ենք haqqin.az-ից:


Պատճառը Լեռնային Ղարաբաղի այցելությունն է և համերգը, որ տվել է երաժիշտը մարտի 27-ին՝ Իրանից ժամանած ֆլեյտիստ Արտաշես Գրիգորյանի և դաշնակահար Մարինա Բարխուդարյանի հետ միասին: Նշվում է, որ այցելության մանրամասները ճշտվում են, բայց փաստը հաստատված է: 


Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը բողոք էր ներկայացրել Իրանին «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» իրանցի երաժիշտի համերգի առիթով: Գոդրաթը հայտարարել էր, որ շատ երջանիկ է գտնվել Արցախում, որտեղ առաջին անգամ եղել էր որպես զբոսաշրջիկ, իսկ մարտին արդեն այցելել է համերգային ծրագրով: Նա նշել էր, որ իր համերգը միտված է Արցախի և Իրանի միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:


Իրանցի երաժիշտը նաև ընդգծել էր, որ իր համերգների ժամանակ մշտապես կատարում է Կոմիտասի ստեղծագործությունները:


«Այդպիսով ես իմ ներդրումն են ունենում հայկական արվեստի տարածման գործում: Ես միշտ պատրաստ եմ համագործակցության և հաճախակի հանդես գալ համերգային ծրագրերով այստեղ», - հայտարարել էր նա, ինչն էլ Բաքվի դժգոհությունն էր առաջացրել: