1.08.2025
Վրաստանի ներկայացուցիչը կգլխավորի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը
prev Նախորդ նորություն

Սկանդալ Ադրբեջանում. Գաղտնազերծվել է պետանվտանգության ծառայության լրտեսական ցանցը

Ադրբեջանում շարունակվում է լուծարված Ազգային անվտանգության նախարարության շուրջ սկանդալային գործը։
Վերջին օրերին որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվել մի շարք անձանց մասին, որոնք իբր թե համագործակցել են կազմալուծված Ազգային անվտանգության նախարարության հետ։

Ինչպես գերատեսչության մամուլի ծառայությունում հայտնել են haqqin.az-ին՝ փաստի առթիվ Պետական անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել։ Քրեական գործի շրջանակում հետաքննվում է տարածված տեղեկության արժանահավատությունը, դրա տարածման աղբյուրը։

Պետական անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ պետանվտանգության հետ գաղտնի համագործակցող անձանց մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, եւ դրա գաղտնազերծումը քրեական պատասխանատվություն է ենթադրում։

Կատարը հետաքրքրված է ԵԱՏՄ դուրս գալու Հայաստանի տարանցիկ հնարավորություններով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան