20.04.2025
ՌԴ-ում ցանկանում են լիկվիդացնել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը. Բաքուն անհանգիստ է
prev Նախորդ նորություն

Վրաստանի ներկայացուցիչը կգլխավորի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը

Դիվանագետ Զուրաբ Պոպոլիկաշվիլին կգլխավորի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) 2018-2021 թվականներին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից:


Պոպոլիկաշվիլին ներկայումս Վրաստանի դեսպանն է Իսպանիայում: Նրա թեկնածության օգտին Մադրիդում կայացած նիստի ժամանակ քվեարկել են կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի ներկայացուցիչն ընտրվել է միջազգային կազմակերպության ղեկավար պաշտոնում.


«Վրաստանի ներկայացուցչի ընտրությունն ընդգծում է միջազգային կառավարման գործում Վրաստանի դերն ու ջանքերը»,- նշվում է տեքստում:


Նշենք, որ Հայաստանը UNWTO անդամ է հանդիսանում 1997 թվականից: 

Սկանդալ Ադրբեջանում. Գաղտնազերծվել է պետանվտանգության ծառայության լրտեսական ցանցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար