Ադրբեջանն ու Ուկրաինան ունեն երկկողմ վաղեմի հարաբերություններ ռազմա–տեխնիկական ոլորտում։ Ուկրաինան օգնել է Ադրբեջանին արդիականացնել բանակը։ Ուկրաինական մի շարք զինատեսակներ վերջին տաս տարվա ընթացքում առաքվում են Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է «Defense Express»–ի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Սերգեյ Զգուրեցը։ Նրա խոսքով, Ադրբեջանում Կիևին հետաքրքրում են մի շարք մնացորդային նյութեր, որոնք օգտագործվում են ռազմի դաշտում։ Դրանք հրետանային և համազարկային համակարգերի համար օգտագործվող արկերն են, փոխանցում է hromadskeradio.org–ը։ Նա նշել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի վաղեմի գործընկերն է։ Ըստ նրա, Ուկրաինան Ադրբեջանի համար արդիականացրել է մարտական ուղղաթիռներ, այժմ առկա է Ан-178–ի առաքման մեծ պայմանագիր։ Փորձագետը հավելել է, որ առկա են ուկրաինական ներուժի կիրառման հակատանկային համակարգերի ստեղծման հեռանկարներ։