24.11.2024
Փորձագետ. Խոշորամասշտաբ պատերազմ Ղարաբաղում քիչ հավանական է
prev Նախորդ նորություն

Հասրաթյան. Ադրբեջանի ագիտպրոպի գործողությունները ոչ թե զարմանալի են, այլ զավեշտալի

«Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներից, տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի ագիտպրոպն իր երևակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից և յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն: Այս մասին Facebook-յան իր էջում  գրառել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը


«Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի ագիտպրոպն իր գործողություններով արդեն ոչ այնքան զարմանքի, որքան զավեշտի տեղիք է տալիս: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ տարածվող տեղեկություններն, իրենց տարրական անգրագիտությանբ, ոչ միայն հավատ չեն ներշնչում օտարներին ու յուրայիններին, այլև բացահայտում են այն հավանական զարգացումները, որոնց, կարծես թե, պատրաստվում է Բաքուն»,- մասնավորապես գրառել է նա:


Հիշեցնենք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները, պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի, երկրում ձերբակալվել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբ, որը մեղադրվում է ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Նշվում է, որ ձեռնարկված մասշտաբային միջոցառումների արդյուքնում Ադրբեջանի Թերթերի տարածաշրջանում հայտնաբերվել եւ ձերբակալվել է ադրբեջանական զինծառայողների խումբ, որը ռազմական գաղտիքներ է փոխանցել «թշնամուն»:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանգստյան օրերին՝ մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց: