9.06.2025
Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ձերբակալվել է հօգուտ ՀՀ-ի լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների խումբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունները, պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի, երկրում ձերբակալվել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբ, որը մեղադրվում է ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:


Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, ձեռնարկված մասշտաբային միջոցառումների արդյուքնում Ադրբեջանի Թերթերի տարածաշրջանում հայտնաբերվել եւ ձերբակալվել է ադրբեջանական զինծառայողների խումբ, որը ռազմական գաղտիքներ է փոխանցել «թշնամուն»:


Նշվում է, որ մայիսի 3-ին նախապատրաստված նյութերի հիմա վրա քրեական գործ է հարուցվել եւ քննություն սկսվել նշված գերատեսչությունների քննչական խմբերի ներգրավմամբ: «Կալանավորվել է զինծառայողների եւ քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Շամխորեցոց սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, Ֆոտո՝ www.aliq.ge
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին