23.11.2024
Բաքվում Անկարայի գործունեությունը սպառնալիք է Մոսկվայի համար. Վիգեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Նախարար. Ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին եւ այն կարդիականացվի

Պաշտոնական Երեւանը չի պատրաստվում նոր, այդ թվում՝ ռուսական ռազմաբազաներ հիմնել Հայաստանի տարածքում, սակայն պլանավորում է արդիականացնել Գյումրու 102-րդ ռազմաբազան: Այս մասին հայտնել Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Սարգսյանը հավաստիացրել է, որ ներկայում Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ հաստատ չկան: «Մենք նման հարցում չունենք նաեւ ռուսական կողմից»,- ասել է Սարգսյան` միեւնույն ժամանակ հավելելով, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան մեծ նշանակություն ունի:


«Մենք ինտենսիվ կերպով շփվում ենք ռուս գործընկերների հետ բազայի արդիականացման, հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձեւեր»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, ՀՕՊ ոլորտում համագործակցության մասին է:


Պաշտպանության նախարարի խոսքով, Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը: «Ներկա պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք. մեր կուրսանտների ուսուցումից մինչեւ գործողությունների համատեղ պլանավորում»,- հավելել է նա:


Նախարարը նաեւ հայտնել է, որ ապրիլին Մոսկվայում, որտեղ նա մասնակցել է միջազգային անվտանգության հարցերով համաժողովին, հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ:


Նա մանրամասնել է, որ անցկացվել է հայ-ռուսական արդյունաբերական համաժողով, որի ժամանակ ներկայացվել է ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտի հայկական արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան առանց միջնորդների պայմանավորվել համատեղ գործունեության մասին: