20.04.2025
Նախարար. Ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին եւ այն կարդիականացվի
prev Նախորդ նորություն

Թուրքիան ու Ադրբեջանն արտոնյալ առևտրային համաձայնագիր են կնքել

Թուրքիան ու Ադրբեջանն արդեն որոշել են այն 68 անուն ապրանքները, որոնց վրա տարածվելու է արտոնյալ առևտրային համաձայնագիրը։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առևտրային հարցերով քարտուղար Ահմեդ Աթաքերը։

Նրա խոսքով, այդ ապրանքների մեծ մասը գյուղատնտեսական ապրանքներ են:

Այդ համաձայնագիրը նոր էջ է բացելու Թուրքիայի ու Ադրբեջանի առևտրային հարաբերություններում։ Աթաքերը հավելել է, որ Թուրքիայի ամենագլխավոր նպատակն է Ադրբեջանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը։

Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար