20.04.2025
Մարգվելաշվիլի. Վրաստանի եվրաատլանտյան ընտրությունն այլընտրանք չունի
prev Նախորդ նորություն

Բաքվում Անկարայի գործունեությունը սպառնալիք է Մոսկվայի համար. Վիգեն Սարգսյան

Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է իրականացնում Ադրբեջանում՝ վտանգ ստեղծելով Ռուսաստանի համար: Այս մասին Interfax գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հասկանում եմ, որ Ռուսաստանը և Թուրքիան երկխոսության զարգացման դրական փուլում են»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Անկարան նաև բացասական դեր է խաղում արցախյան հակամարտության կարգավորման հարցում՝ բացահայտորեն աջակցելով Բաքվին, ինչպես քաղաքական, այնպես էլ սպառազինության և տեխնոլոգիաների մատակարարման առումներով:

«Այս ամենը լուրջ սպառնալիքներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավում, քանի որ տեղի է ունենում Դաղստանի հետ սահմանի մոտ»,-հավելել է Վիգեն Սարգսյանը:

Նախարար. Ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին եւ այն կարդիականացվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար