Տնտեսությունը` Իրանում նախագահական դեբատների հիմնական թեմա
Իրանի նախագահի թեկնածու Իբրահիմ Ռայիսի Սադաթը հայտարարել է, որ իրենք պետք է մեկ միլիոն աշխատատեղ ստեղծեն Իրանում, որպեսզի լուծեն գործազրկության խնդիրը, փոխանցում է parstoday.com–ը։
Ռայիսին նշել է, որ այդ գործազրկության խնդիրը լուծելու համար պետք է աշխատացնել 17.000 արհեստանոցներ, որոնք այժմ չեն աշխատում։
Իր հերթին, Էսհաք Ջահանգիրին հայտարարել է, որ արտերկրում բնակվող իրանցիները մեծ գիտական ու ֆինանսական ներուժ ունեն և կարող են Իրանին աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում։
Ըստ նրա, արտերկրում սովորող իրանցիները կարող են իրենց գիտական մշակումներով օգնել հայրենիքին։
Մեկ այլ թեկնածու, Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իրանական ժողովրդի հիմնական խնդիրը`տնտեսական ճգնաժամն ու գործազրկությունը, իսկ իր ծրագրային հիմնական կետը`գործազրկության դեմ պայքարն է։
Նա հավելել է, որ դրսում բնակվող իրանցիները կարող են օգնել Իրանի տնտեսության վերականգնմանը։