Սիրիական բանակի կողմից Հալեպ քաղաքի ազատագրումը կարևոր քայլ էր, բայց դա չի նշանակում հաղթանակ պատերազմում: Այս մասին Europe 1-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: «Հալեպի գրավումը կարևոր քայլ էր, բայց դա չի նշանակում, որ մենք հաղթել ենք պատերազմում: Դրա համար անհրաժեշտ է արմատախիլ անել ահաբեկիչներին Սիրիայի մյուս շրջաններում»,-ասել է նա և հավելել, որ դրա համար երկար ճանապարհ կա դեռ անցնելու: Նա նշել է, որ Ռուսաստանի միջամտությունը թույլ տվեց կանգնեցնել ահաբեկիչների առաջխաղացումը: Եվ ընդգծել, որ Մոսկվան միշտ հարգել է Սիրիայի ինքնիշխանությունը: