Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը վատացել է
Չնայած այն հանգամանքին, որ Ալեքսանդր Լապշինը գտնվում է քննչական մեկուսարանի բուժկետում, դա իր առողջության վրա դրական կերպով չի անդրադառնում: Տախիկարդիային գումարվել է նաև նևրալգիան, ինչը սթրեսի հետևանք է: Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է բլոգերի կինը՝ Եկատերինան:
«Այն նշանները, որ երեկ ինձ նկարագրեց Սաշան, շատ վատն են՝ ցավեր գոտկատեղի հատվածում, սուր ցավեր ոտքում, որը թույլ չի տալիս նորմալ քայլել, նստել և կանգնել, ցնցումներ ոտքի մկաններուն գիշերները: Առողջական այս վիճակը լուրջ բժշկական հետազոտում է պահանջում և բուժւմ հիվանդանոցում, ոչ թե բուժկետում: Բայց մեկուսարանում որոշել են բավարարվել միայն տարրական զննմամբ ու դիկլոֆենակի նշանակմամբ»,- գրառել է նա:
Եկատերինան նաև ենթադրել է, որ այս իր գրառմանը ադրբեջանական կողմը հերթական հայտարարությամբ հանդես կգա, թե Լապշինը որևէ բողոք չունի ու կհրապարակվի Ալեքսանդրի Բելառուսում արված լուսանկարներից մեկը, քանզի ներկայիս նրա լուսանկարը շատ բան կարող է պատմել նրա իրական վիճակի մասին: