16.10.2026
Երկու ամսվա ընթացքում ներքին անձնագրերով Հայաստան են ժամանել 7 հազար ՌԴ քաղաքացիներ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանի ու ՀՀ միջև քաղաքական կարգավորումը Ղարաբաղի հարցում անհնար է

Հարավային Կովկասն ԱՄՆ–ի շահերի համար այնքան էլ մեծ նշանակություն չունի և Վաշինգտոնի ազդեցությունն այնտեղ զգալի չէ։ Օբամայի վարչակազմը որոշել էր, որ իրենք չեն կարող կարգավորել սառեցված հակամարտությունները Հարավային Կովկասում, այդ թվում Հարավանին Օսիայում, Աբխազիայում ու Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտարարել է Հարվարդի համալսարանից փորձագետ Հարրի Սեյմորը։

Նրա խոսքով, դեռևս վաղ է կանխատեսել ամերիկա–ադրբեջանական հարաբերությունների ապագան Դոնալդ Թրամփի օրոք, որի վարչակազմը դեռ չի ձևավորել իր արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի հարցում։

«Ես կասկածում եմ, որ Թրամփի վարչակազմը մեծ ջանքեր կգործադրի սառեցված հակամարտությունների` այդ թվում ղարաբաղյան, կարգավորելու համար։ Ադրբեջանի ու ՀՀ–ի միջև քաղաքական կարգավորումն անհնար է»,–նշել է նա։

Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը վատացել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` official site of the Prime Minister of RA
15.10.2026
Փաշինյանմ Ադրբեջանի հետ սահմանի մասին. սահմանազատումից հետո անկլավներ չպետք է լինեն