24.11.2024
The Аmerican Interest. ԱՄՆ–ն գրեթե հեռացել է Հարավային Կովկասից
prev Նախորդ նորություն

Երկու ամսվա ընթացքում ներքին անձնագրերով Հայաստան են ժամանել 7 հազար ՌԴ քաղաքացիներ

Երկու ամսվա ընթացքում ներքին անձնագրերով Հայաստան են ժամանել 7 հազար ՌԴ քաղաքացիներ 2016թ-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ 2017-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է ուղևորահոսքի 28,3 տոկոս աճ (668 589 ուղևոր)։


Սրան նպաստել է նաեւ ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրերով մուտքը Հայաստան թույլատրելու նախաձեռնությունը: Այս մասին մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:


Ներկայացելով կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքների արդյունքները՝ նա նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 649 400, «Շիրակ» օդանավակայանում՝ 191 989 ուղևոր»,- շեշտեց նա։ «2017 թվականի ապրիլ ամսին 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ գրանցվել է 42 տոկոս ուղևարահոսքի աճ. «Զվարթնոց» օդանավակայանում`183 108 մարդ, «Շիրակ» օդանավակայանում՝ 5283 մարդ», - ասաց Սերգեյ Ավետիսյանը: Քաղավիացիայի պետի խոսքով` ուղևորահոսքի աճի պատմական պիկ է գրանցվել:


Բանախոսը կարևորել է այն փատը, որ փետրվարի 23-ից ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով են սկսել այցելել Հայաստան: Նա տեղեկացրել է, որ փետրվարի 23-ից մինչ օրս ՀՀ օդանավակայաններն ընդունել են ներքին անձնագրերով 7066 ՌԴ քաղաքացու: «Սա նշանակում է, որ այս դրույթը պահանջված էր», - հավելեց Սերգեյ Ավետիսյանը: Վերջինս նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայնն ընդունել է ներքին անձնագրերով 6748 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը` 318 ՌԴ քաղաքացի:


Ըստ բանախոսի՝ ակտիվություն է գրանցվել նաև իրանցի զբոսաշրջիկների ուղևորահոսքի առումով։ Այս համատեքստում նա տեղեկացրեց, որ իրանական ավիաընկերությունների հետ քննարկվում է Թեհրանից Գյումրի թռիչքներ իրականացնելու հարցը: «Որոշ իրանական ավիաընկերությունների հետ քննարկում ենք Թեհրանից թռիչքներ իրականացնել Գյումրի, որը դրական ազդեցություն կունենա և՛ ավիացիայի, և՛ զբոսաշրջության զարգացման վրա», - ասաց Սերգեյ Ավետիսյանը։


Միեւնույն ժամանակ նա նշեց նաև, որ վերսկսում են Մինսկ-Երևան ուղիղ չվերթները։ ««Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 24-ից շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, թռիչքներ կսկսի իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ ուղիղ երթուղով», - ասաց Ավետիսյանը։