24.11.2024
ՀՀ-ը եւ ՌԴ-ը ռազմական ոստիկանության մարմինների փոխգործակցության համաձայանգիր են պատրաստում
prev Նախորդ նորություն

The Аmerican Interest. ԱՄՆ–ն գրեթե հեռացել է Հարավային Կովկասից

ԱՄՆ–ն պետք է վերականգնի իր ազդեցության լծակներն այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, որը գտնվում է ՌԴ–ի, Թուրքիայի ու Իրանի միջև, փոխանցում է The American Interest–ը։

Հարավային Կովկասը հանդիսանում է կամուրջ` Եվրոպայի ու Ասիայի, ՌԴ–ի ու Մերձավոր Արևելքի միջև։ Հոդվածում նշվում է, ո Հարավային Կովկասի երեք երկրները ցանկանում են սերտ կապեր հաստատել ԱՄՆ–ի հետ, ինչն էլ պետք է ստիպի Վաշինգտոնին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին։

Վերջին տաս տարվա ընթացքում ԱՄՆ–ն զգալի ազդեցություն ուներ Հարավային Կովկասում, սակայն այժմ Վաշինգտոնը չունի հստակ քաղաքականություն այդ տարածաշրջանում։
ԱՄՆ–ի շահերի հետ հաշվի չեն նստում Հարավային Կովկասի երեք երկրների առաջնորդները։

Հոդվածում նշվում է նաև, որ ԱՄՆ–ն գրեթե հեռացել է Հարավային Կովկասից։