24.11.2024
Ռազմական փորձագետներ. Ադրբեջանա–թուրքական զորավարժությունները կապ չունեն Ղարաբաղի հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ը եւ ՌԴ-ը ռազմական ոստիկանության մարմինների փոխգործակցության համաձայանգիր են պատրաստում

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում նախատեսված է քննարկել ՀՀ տարածքում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների գործունեության մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումների գործառույթներին առնչվող հարցեր: