24.11.2024
ԵԱՀԿ դիտարկում կանցկացնի Արցախ-Ադրբեջան սահմանին
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետներ. Ադրբեջանա–թուրքական զորավարժությունները կապ չունեն Ղարաբաղի հետ

Մայիսի 1-5–ը Ադրբեջանի տարածքում տեղի են ունենում թուրք–ադբեջանական համատեղ զորավարժություններ` զրահատեխնիկայի, օդուժի, ՀՕՊ ուժերի կիրառությամբ։

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ զորավարժությունները տեղի են ունենում ՆԱՏՕ–ի չափանիշներով կառուցված ռազմական պոլիգոնում` Ադրբեջանի արևելքում, փոխանցում է  kavkaz-uzel–ը։ Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու է 100 միավոր զրահատեխնիա` ուղղաթիռներ և ինքնաթիռներ, հրետանային համակարգեր։

Ջաֆարովի խոսքով, սխալ է այս զորավարժությունները պայմանավորել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի հետ։ «Դա պլանային համագործակցություն է։ Առաջինը, այն տեղի է ունենում մարտական գործողություններից հեռու` երկրի արևելքում։ Երկրորդ` Ադբրբեջանը կարող է ինքնուրույն ազատագրել սեփական հողերը»,–նշել է նա։

Ռազմական փորձագետ Թելման Աբիլովը նշել է, որ վերջին երեք տարվա ընթացքում թուրք–ադրբեջանական համագործակցությունը զարգանում է ավելի մեծ տեմպերով։

«Զորավարժություններն անցկացվում են ռազմա–օդային ուժերի մակարդակով, ինչը նպաստում է Ադրբեջանի օդուժի ուժեղացմանը։ Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն անհրաժեշտ է Ադրբեջանին։ ՌԴ–ի և ՀՀ–ի միջև առկա է ռազմական դաշինք` Ադրբեջանը նույնպես ունի ուժեղ երկրի հետ դաշնակցելու կարիք։ Թուրքական բանակը ուժեղներից մեկն է աշխարհում։ Բաքվի ու Անկարայի համագործակցությունն երաշխիք է, որ ՌԴ–ն ՀՀ–ի կողքին չի միջամտի ղարաբաղյան պատերազմին»,–նշել է նա։