Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմեբրի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: «Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Սիրիա ուղեւորվող Ту-154 օդանավը, որն ավելի վաղ ռադարներից կորել էր Սոչիի հատվածում, ընկել է Սեւ ծովը: Օդանավում եղել են անձնակազմի ութ անդամներ եւ ավելի քան 80 ուղեւորներ, այդ թվում արտիստներ եւ մամուլի աշխատակիցներ: Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների հրապարակված ցանկում կան երկու հայկական ազգանունով ուղեւորներ: Այս մասին հայտնում է ռուսական НТВ հեռուստաալիքը: Նրանք են՝ Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Վահանով Ա. Ի. եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Նա նաեւ հայտնել է, որ այժմ Ճշտում է ուղևորներից` «Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը եւ քաղաքացիությունը: