Ադրբեջանի արտաքին պարտքը կտրուկ աճում է։ Անկախ փորձագետները կարծում են, որ աճող պարտքը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել եկամուտների անկման, մանաթի արժեզրկման ֆոնին։ Միայն 2016 թվականին Ասիական զարգացման բանկն Ադրբեջանի հետ ստորագրել է երեք միլիարդ դոլարի վարկային համաձայնագրեր, փոխանցում է radioazadlyg.org–ը։ Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ արտաքին պարքտի աճն այս պայմաններում լուրջ խնդիրներ է ստեղծում տնտեսության համար։ Նա նշել է, որ Ասիական բանկն օրերս երեք միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Ադրբեջանին, ինչը իրենց մտահոգում է, քանի որ այդ բանկն ավելի բարձր տոկոսներով է վարկ տրամադրում, քան ՀԲ–ն, ԱՄՀ–ն և այլ ֆինանսկան կառույցներ։ Ադրբեջանի արտաքին պարտքը գերացազնել է ՀՆԱ–ի 20%-ը: Տնտեսագետը նշել է, որ տարվա վերջում այդ թիվը կգերազանցի 25%, իսկ 2017թ.–ին կարող է հասնել 40%։ Նա հավելել է, որ եթե երկրի պարտքի բեռն անցնում է ՀՆԱ–ի 40%–ը, ապա այդ երկիրը համարվում է կրիտիկական շեմին գտնվող պետություն։