24.11.2024
Վարչապետ. Հանրապետությունում կառավարման տեսակետից կան բազմաթիվ խնդիրներ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի քեմալական կուսակցությունը հնարավոր է հեռանա խորհրդարանից

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Սելին Սայեք Բոքեն հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի ընդունում Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:

Սելին Սայեք Բոքեն, ով ներկայացրել է Հանրապետական ժողովրդական կուսակցության հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» նշել է, որ հանրաքվեի արդյունքներն անօրինական են և չեն արտահայտում Թուրքիայի քաղաքացիների կամքը:

Կուսակցության հետագա քայլերի վերաբերյալ խոսելիս Բոքեն հայտնել է, որ եթե հանրաքվեի արդյունքներն անվավեր չճանաչվեն և նոր հանրաքվե չկազմակերպվի, հնարավոր է նաև, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը լքի մեջլիսը: