9.05.2025
Washington Times. Պուտինը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բանալին» է
23.01.2017
Washington Times. Պուտինը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բանալին» է

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի ստանալ խաղաղության Նոբելյան մրցանակ`օգտագործելով գործարքներ կազմելու իր հմտությունը աշխարհի ամենաբարդագույն խնդիրներից մեկի`ղարաբաղյան հակամարտոթյան հանգուցալուծման համար։ Այդ մասին հայտարարել է Caspian Group Holdings գլխավոր տնօրեն Ռոբ Սոբհանին։ Թրամփի և նրա թիմի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեսիջ կլինի այն առումով, ցանկանում է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դառնալ ԱՄՆ–ի դաշնակիցը`համաշխարհային ասպարեզում հակամարտությունների կարգավորման համար, փոխանցում է Washington Times–ը։ Սովհանիի կարծիքով, Պուտինը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բանալին» է`ՀՀ–ի վրա ՌԴ–ի ունեցած ազդեցության լծակների շնորհիվ։ Մոսկվան ՀՀ–ին համարում է իր ավիակիրը`ռազմավարական կարևորություն ունեցող Կասպյան տարածաշրջանում։