19.02.2026
Բոլոր որոշումները իր տարածքով տրանզիտի վերաբերյալ պետք է կայացնի Վրաստանը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն Ուկրաինայից կարող է գնել «Գրոմ» համակարգեր

Ուկրաինական օպերատիվ–մարտավարական հրթիռային «Գրոմ» համակարգը գտնվում է մշակման ավարտական փուլում։ Այդ մասին հայտարարել է «Южное» կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Դեգտյարյովը, փոխանցում է gazeta.ua–ն։

Խոցման շառավիղը կազմում է 250– 450 կմ։ Ինչպես հայտնի է, այդ համակարգով հետաքրքրված է Ադրբեջանը, որը նախատեսում է դրանք գնել, որպես հակակշիռ ՀՀ–ի կողմից ՌԴ–ից գնված «Իսկանդերներին»։ Բաքուն ցանկանում է զինված ուժերը համալրել միջին և փոքր հեռահարության հրթիռներով։

Ադրբեջանը համագործակցում է «Южное»–ի հետ և ռազմական փորձագետների կարծիքով «Գրոմի» առաջին գնորդներից մեկը կարող է լինել հենց Ադրբեջանը։

Եթե Լապշինը դատապարտվի՝ Թել Ավիվը կպայքարի պատիժը Իսրայելում կրելու համար
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան