Բոլոր որոշումները իր տարածքով տրանզիտի վերաբերյալ պետք է կայացնի Վրաստանը. ԱԳՆ
Ցանկացած տրանզիտ փոխադրումներ Վրաստանի տարածքով պետք է իրականացվեն Վրաստանի օրենսդրությանը համահունչ: Բոլոր որոշումները տրանզիտի վերաբերյալ, այդ թվում և Վրաստանի «օկուպացված տարածքներով» պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն:
Նշենք, որ օրերս ՌԴ արտաքին գործեի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռուսական կողմը որևէ խնդիր չի տեսնում Աբխազիայով Հայաստան բեռների տրանզիտի վերականգնման մասով:
Նախարար Ջանելիձեն հիշեցրել է Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011 թվականին կնքված համաձայնագիրը, երբ ՌԴ-ն անդամակցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը ենթադրում էր երկու երկրների միջև առևտրի մոնիթորինգ:
«Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանը չի կարող վերահսկել սահմանները Исходя из того, что Грузия не может «օկուպացված տարածքներում», համաձայնագիրը ենթադրում է այդ տարածքներում մոնիթորինդ երրորդ կողմից, որը կհետևի Վրաստանի և ՌԴ միջև կատարվող առևտրին: Այլ պարտավորությունները այդ փաստաթուղթը չի նախատեսում»,- հավելել է նա: