6.04.2026
Փորձագետներ. Վրաստանն ու Իրանը շեշտը դնում են տնտեսության վրա
prev Նախորդ նորություն

Լավրով. ՌԴ-ն ու Աբխազիան դեմ չեն դեպի ՀՀ բեռների տրանզիտին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել, որ ռուսական կողմը  որևէ խնդիր չի տեսնում Աբխազիայով Հայաստան բեռների տրանզիտի վերականգնման մասով: Այս մասին նա հայտարարել է Սուխումում ասուլիսի ժամանակ:


Նա նշել է, որ տրանզիտի վերականգնման համար անգամ կա իրավական հիմք, որը կարող է հիմնվել այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք էին բերվել ՌԴ և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011 թվականին, երբ ՌԴ-ն անդամակցեց այդ կազմակերպությանը:


«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները հետաքրքրված են տրանզիտը վերականգնելու մեջ: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ իրենք դեմ չեն դրան, այնպես որ դա արդեն մեզանից չէ կախված, այլ այն պետություններից, որոնց տարածքով անցնելու է տրանզիտը», - ընդգծել է ԱԳ նախարարը, փոխանցում է EADaily-ն:


Իր հերթին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան նշել է, որ հանրապետությունը պատրաստ է Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների տրանզիտի վերականգնմանը, քանի որ այդպիսով պետական բյուջե հավելյալ միջոցների հոսք կապահովվի: 


«Այս հարցերը պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Եթե վրացական կողմը պատրաստ լինի, ապա ես չեմ կասկածում, որ գործընթացը լուծում կստանա և շահավետ կլինի Աբխազիայի համար», - ընդգծել է Խաջիմբան:  

Կնքվեց Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման պայմանագիրը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար