2017-ի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի Վրաստանի գծով զեկուցող Անդրես Մամիկինսը: «2017-ի ապրիլի վերջից արդեն Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզաների»,-ասել է Մամիկինսը: Պատգամավորը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը, այդ հարցով քվեարկություն կանցկացնի, հավանաբար, 2017-ի հունվարին կամ փետրվարին, հայտնում է «Գրուզիա online»-ը: Հայտնի է նաև, որ Եվրամիության տպագիր հրատարակության մեջ հաղորդագրությունը Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ կհրապարակվի մինչև ապրիլի 15-ը: