Վրաստանի ու ԵՄ երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման բանակցությունների երկարաձգումը պայմանավորված է ԵՄ անդամ–երկրների շրջանում կոնսենսուսի բացակայությամբ: Այդ մասին հայտարարել է Անվտանգության հարցերի և միջազգային հարաբերությունների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Նիկա Չիտաձեն «Голоса Америки»– հետ զրույցում։ «Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան են ստորագրել ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիրը, սակայն այժմ միայն Մոլդովան է ստացել ԵՄ–ի հետ առանց վիզային ռեժիմ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Վրաստանը հաջորդ է վիզաների լիբերալիզացիայի ցուցակում»,–նշել է նա։ Նա հավելել է, որ ընթացակարգերի երկարաձգման վրա ազդել են բազմաթիվ գործոններ, այդ թվում ԵՄ–ի բյուրոկրատական դժվարությունները, ինչպես նաև եվրոպական գործընկերների կասկածներով`կապված վրացական ժողովրդակավարական ինստիտուտների «ամրության» հետ։