Նազարբաևը հորդորել է հասցնել ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսությունները մի մակարդակի
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեխանիզմները ավելի արդյունավետ կաշխատեն, եթե բոլոր անդամ-պետությունների տնտեսությունները գտնվեն մոտավորապես մի մակարդակի վրա: Այս մասին «ՄԻՐ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Հարկավոր է հասցնել բոլոր անդամներին մի մակարդակի: Ներկայումս ոմանք առաջ են անցել, մյուսները` մեջտեղում են, իսկ երրորդները, հակառակը, ամենաներքևում: Սրանում է խնդիրը: Հարկավոր է բոլորին ձգել, որպեսզի հնարավոր լինի բազմակողմ աշխատել: Ստացվում է, որ պետությունները, որոնք օբյեկտիվորեն ավելի աղքատ են, սպասում են, որ մյուսները իրենց կօգնեն, բայց այդպես չի լինում, շուկայական տնտեսության մեջ հենց այնպես ոչինչ չի տրվում: Այդ սպասումները կան, գուցե կան նաև հիասթափություններ, բայց ամենքը պետք է աշխատի»,- ասել է Նազարբաևը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, միևնույն ժամանակ Նազարբաևն ընդգծել է, որ պետությունների օգնությունը միմյանց պետք է դրսևորվի առևտրի, առևտրաշրջանառության ավելացման հնարավորություններով:
«Իհարկե, պետք է օգնել և անել դա առևտրի, առևտրաշրջանառության միջոցով` բացելով շուկան ու սահմանները: Բայց ամեն պետություն պետք է ձգտի հասնել համապատասխան մակարդակի»,- հավելել է Ղազախստանի նախագահը: