20.04.2025
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի հունիսին
prev Նախորդ նորություն

Վրաստանի արտգործնախարարը կայցելի Երևան

Ապրիլի 11-ից 12-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:


Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության նախագահն ու վարչապետը։


Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նազարբաևը հորդորել է հասցնել ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսությունները մի մակարդակի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար