24.11.2024
Շատ եմ մեկնել Արցախ, չեմ պատրաստվում ներողություն խնդրել և փոխել դիրքորոշումս. Սոլովյով
prev Նախորդ նորություն

Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի հունիսին

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի այս տարվա հունիսին։ Այդ մասին Anadolu–ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը։

Նա նշել է, որ ԲԹԿ–ի շահագործումը մեծ ներդրում կբերի Թուրքիայի արևելյան հատվածների տնտեսական զարգացման համար։

Ըստ նրա, թուրքական ապրանքները Կարսում գտնվող լոգիստիկ կենտրոնով առաքվելու են աշխարհի տարբեր երկրներ։
Նա հավելել է, որ ԲԹԿ–ի շրջանակներում մի գիծ է գործելու Կարսից դեպի Բաքու, հետագայում այդ գիծը Ղազախստանով ու Թուրքմենստանով շարունակվելու է մինչև Չինաստան։