24.11.2024
Էրդողանի «կերպարանափոխումը». Անկարան այժմ աջակցում է Աիրիայում ԱՄՆ գործողություններին
prev Նախորդ նորություն

Շատ եմ մեկնել Արցախ, չեմ պատրաստվում ներողություն խնդրել և փոխել դիրքորոշումս. Սոլովյով

Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ով օրերս այցելել էր Բաքու, շարունակում է մեկնաբանել իր այցը:

Սոլովյովը, պատասխանելով Twitter-ի օգտատերերից մեկի այն հարցին, արդյոք չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանի իշխանություններից Արցախ այցելելու համար, գրել է.


«Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Այցելել եմ բամիցս: Եվ չեմ պատրաստվում փոխել իմ դիրքորոշումը: Այն լավ հայտնի է: Ռազմական լուծում չկա»:

Հարցին, թե ինչու ավելի մեծ աղմուկի համար Բաքու չի մեկնել Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ, Սոլովյովը գրել է. «Ես աղմուկի համար չեմ գնացել: Մի քանի ժամով: Երկրի նախագահի հետ զրուցելու համար»:

Սոլովյովը նաև հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին մանրամասն կպատմի հաղորդման ժամանակ, որը եթեր է հեռարձակվելու երեքշաբթի:

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ ապրիլի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Ինչպես հայտնում է Ալիևի մամլո ծառայությունը՝ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը Սոլովյովի «ուշադրությանն է հասցրել» երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: