9.06.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Ադրբեջանի բանակում տեղ կգտնի Սաուդյան Արաբիայի ռազմական արտադրանքը

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Sputnik Азербайджан–ին հայտարարել է, որ շուտով ադրբեջանական բանակում կհայտնվի Սաուդյան Արաբիայի ռազմական արտադրանքը։

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան այսօր ռազմական արդյունաբերության ոլորտում առաջատար երկիր է և շուտով սաուդյան ռազմական արտադրանքն ու տեխնոլոգիաները տեղ կգտնեն Ադրբեջանի զինված ուժերում։

Ադրբեջանական բանակի սպաները պետք է օգտվեն Սաուդյան Արաբիայի փորձից և Ջաֆարովը հույս ունի, որ Ադրբեջանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կզարգանան։

Ապրիլի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Սաուդյան Արաբիա ու մի շարք հանդիպումներ ունեցել թագավորության ղեկավարների հետ։

Իրանն առաջնահերթ ուշադրություն է դարձնում ՌԴ-ի և Ադրբեջանի հետ կապերին. Ռոհանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը