24.06.2025
Բաքուն բանակցություններ է վարում Մոսկվայի հետ նոր սպառազինության մատակարարման հարցով․ Ալիև
19.01.2017
Բաքուն բանակցություններ է վարում Մոսկվայի հետ նոր սպառազինության մատակարարման հարցով․ Ալիև

Բաքուն բանակցություններ է վարում Մոսկվայի հետ նոր սպառազինության մատակարարման հարցով։ Այս մասին RIA Novosti-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ «Այո, մենք նոր գնումների վերաբերյալ բանակցություններ ենք վարում։ Դուք ավելի լավ գիտեք, որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը։ Մենք հետաքրքրված ենք հիմնականում ժամանակակից պաշտպանական սպառազինման ձեռք բերմամբ։ Դա վերաբերում է և՛ թռչող տեխնիկա, և՛պաշտպանության համակարգեր ձեռք բերելուն։»,-նշել է նա։ Ալիևի խոսքով՝ սպառազինության ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրերի հեռանկարները «լավն են»։ «Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակվել են, ստորագրվել են շուրջ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իրագործվել է»,-ասել է Ալիևը։