Փորձագետները Վրաստանի որոշման մասին հրաժարվել ՌԴ–ի գազից. Մոսկվան կորուստներ չի կրի
Այժմ Վրաստանին անհրաժեշտ չէ ռուսական գազը, ինչը բացատրվում է սեզոնային գործոնով` սկսվում է տարվա տաք եղանակը։ Սակայն աշնանն ու ձմռանն Ադրբեջաը չի կաող բավարարել Վրաստանին անհրաժեշտ քանակությամբ էներկագիրներով։ Այդ մասին հայտարարել է Էներգետիկ անվտանգության հիմնադրամի գազային հարցերով փոխտնօրեն Ալեքսեյ Գրիվաչը, փոխանցում է «МК»–ը։
Նա նշել է, որ Վրաստանին անհրաժեշտ են ռուսական առաքումները պիկային շրջանում, որոնք անհրաժեշտ կլինեն, եթե 2017 աշունն ու ձմեռը ցուրտ լինեն։
Իր հերթին, Էներգետիկ զարգացման հիմնադրամի տնօրեն Սերգեյ Պիկինը հայտարարել է, որ Վրաստանի որոշումը միայն օգուտներ է բերում Գազպրոմին։
Նա նշել է, որ տարանցման համար գումարային վճարումներն ու էներգակիրների գնումն Ադրբեջանից`անգամ պլյուս են ՌԴ–ի համար։ Կարևորը, որպեսզի դեպի ՀՀ գազն անխափան տարանցվի։
Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի առաջատար փորձագետ Իգոր Յուշկովը հայտարարել է, որ Վրաստանի կողմից ռուսական գազից հրաժարվելը ՌԴ–ի համար կորուստերի չի հանգեցնի, փոխանցում է Nation News–ը։
Նա նշել է, որ Վրաստանի հայտարարությունը կրում է տեխնիկական բնույթ։ Նրա խոսքով, գազի գնման համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել, որպեսզի մատակարարը կարողանա համապատասխան ծավալները ռեզերվ անի։