15.07.2025
Փորձագետ. Թուրքիայում հանրաքվեն դե–յուրե ամրագրելու է Էրդողանի դե–ֆակտո ազդեցությունը
prev Նախորդ նորություն

Պուտին. Ռուսաստանն իր տարածքում «գունավոր հեղափոխություն» թույլ չի տա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Ռուսաստանի տարածքում «գունավոր հեղափոխություններ» թույլ չտալ: Այս մասին նա հայտարարել է «ՄԻՐ 24» հեռուստաալիքի եթերում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի դրա համար:

«Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրագործվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ անկայունության: Բնականաբար, չպետք է նման բան թույլ տալ, եւ մենք ամեն կերպ կջանանք Ռուսաստանում նման բան թույլ չտալու համար եւ կսատարենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,- ասել է նա:

Ավելի վաղ ՀԱՊԿ երկրների տարածքում «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքի մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Ահմադինեժադը գրանցվել է որպես Իրանի նախագահի թեկնածու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները