24.11.2024
Պուտին. Ռուսաստանն իր տարածքում «գունավոր հեղափոխություն» թույլ չի տա
prev Նախորդ նորություն

Ահմադինեժադը գրանցվել է որպես Իրանի նախագահի թեկնածու

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը գլխավորում էր երկրի գործադիր իշխանությունը 2005-2013-ին, որպես թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններում, հաղորդում է ISNA գործակալությունը։

Նշվում է, որ ապրլի 12-ին Իրանի ՆԳՆ-ում գրանցվել են Ահմադինեժադի երկու նախկին տեղակալները՝ Համիդ Բագանն ու Մասուդ Զարիբաֆանը։ Նախկին նախագահը նախարարություն է ժամանել նրանց հետ եւ որպես նախագահի թեկնածու հայցադիմում ներկայացրել։ Ավելի վաղ նա հայատարարել էր, որ նախագահական մրցապայքարին չի մասնակցի։

Երեքշաբի օրը Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳՆ-ում սկսվել է մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։ Հաձայն երկրի Սահմամադրության՝ նախագահ կարող է դառնալ երկրի 40 տարեկանից բարձր ցանկացած տեղաբնիկ։ Դիմումները կընդունվեն 5 օրվա ընթացքում, եւ արդեն առաջին օրը ավելի քան 100 մարդ է գրանցվել։