14.08.2025
Պեսկով. Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների օրը դեռ հայտնի չէ
12.01.2017
Պեսկով. Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների օրը դեռ հայտնի չէ

Սիրիայի վերաբերյալ Աստանայում կայանալիք բանակցությունների անցկացման պաշտոնական ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, հարկավոր է սպասել դրան»,-ասել է Պեսկովը լրագրողներին: Նա պարզաբանել է, որ ՌԴ-ն մասնակցելու է բանակցություններին փորձագիտական մակարդակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ համաձայնության է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հակամարտ կողմերի բանակցությունները նոր հարթակում`Աստանայում, անցկացնելու վերաբերյալ: Ըստ Պուտինի, այդ բանակցությունները կարող են համալրել ժնևյան բանակցություններին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հավանություն է տվել այդ նախաձեռնությանը: Ակնկալվում է, որ Աստանայում հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին, իսկ Ժնևում` փետրվարի 8-ին: