Ամերիկյան ազդեցիկ Centre for Preventive Action (CPA) ուղեղային կենտրոնը, որը հրատարակում է նաև Foreign Affairs հանդեսը, 2017թ.–ին ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ է կանխատեսում, փոխանցում է haqqin.az–ը։ CPA–ի գլխավոր նպատակներից մեկը հակամարտությունների կանխարգելում ն է, ինչպես նաև նրանք վերլուծական զեկույցներ են պատրաստում հնարավոր հակամարտությունների մասին։ Հակամարտությունները գնահատվում են երկու չափանիշների հիման վրա`նրանց գլոբալ նշանակությունն ու դրանք ավելի մեծ ռազմական հակամարտությունների վերաճելու հավանականությունը, որոնք լուրջ ռիսկեր են պարունակում։ Զեկույցում հիշատակվում է 30 հակամարտություն, որոնք 2017թ.–ին նշանակություն ունեն ԱՄՆ–ի համար։