24.11.2024
Քաղաքագետ. Ղազախստանն ունի սահմանափակ ռեսուրսներ ղարաբաղյան հիմնահարցը լուծելու համար
prev Նախորդ նորություն

Դեսպան. Իսրայելի-ՌԴ համագործակցությունը դրական է անդրադառնում Մերձավոր Արևելքի գործընթացների վրա

Այս պահին Իսրայելի ու ՌԴ–ի հարաբերությունները հասել են բարձր մակարդակի ու տարեց տարի դրանք դառնում են էլ ավելի սերտ ու զարգանում փոխըմբռնման հունով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ–ում Իսրայելի դեսպան Գարի Կորենը։

Նա նշել է, որ Իսրայելի ու ՌԴ–ի համագործակցությունը դրական է անդրադառնում Մերձավոր Արևելքում գործընթացների վրա, փոխանցում է vz.ru կայքը։ Իսրայելը ցանկանում է լավ հարաբերություններր պահպանել բոլոր երկրների հետ, իսկ ԱՄՆ–ի ու ՌԴ–ի հետ Իսրայելի համագործակցությունն ոչ թե բացառում է, այլ փոխլրացնում է մեկը մյուսին։

New York Consulting Bureau նախագահ Նիկոլայ Պախոմովը հայտարարել է, որ ՌԴ–ն ու Իսրայելն ունեն մեկ թշնամի` իսլամական ահաբեկչությունը, փոխանցում է topwar.ru կայքը։

Ըստ նրա, կողմերը զարգացնում են հարաբերությունները զբոսաշրջության, առևտրի և այլ ոլորտներում։ Իսրայելում բնակվում է մեկ միլիոն ռուսախոս իսրայելցի։ Նա հավելել է, որ ռուս–իսրայելական հարաբերությունների վրա դրական է անդրադառնում նաև նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Նեթանյահուի անձնական կապերը։