19.04.2025
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողին
prev Նախորդ նորություն

Գերմանիան թուրքական «Ինջիրլիք» ավիաբազային այլընտրանք է փնտրում

Գերմանիան թուրքական «Ինջիրլիք» ավիաբազային այլընտրանք է փնտրում:

Նշվում է, որ թուրք-գերմանական հարաբերություններում վերջին ճգնաժամից հետո Գերմանիայի ձախերի կուսակցության անդամները Բունդեսթագին առաջարկել են հետ քաշել գերմանական կործանիչները թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից և այլընտրանք փնտրել տարածաշրջանի այլ ավիաբազաների շրջանում:

Հայտնի է, որ այդ այլընտրանքը կարող են հանդիսանալ Կիպրոսի, Հորդանանի կամ Քուվեյթի տարածքում գտնվող ռազմական ավիաբազաները: Բունդեսթագի նախագահությունը դեռևս որևէ ընթացք չի տվել այս առաջարկին:


Անցյալ տարի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման նախագծի ընդունումից հետո թուրք-գերմանական հարաբերությունները լարվել են, որից հետո գերմանացի պաշտոնյաներին չի թույլատրվել այցելել ռազմաբազա և հանդիպել այնտեղ ծառայություն իրականացնող գերմանացի զինվորականների հետ:

Քաղաքագետ. Ղազախստանն ունի սահմանափակ ռեսուրսներ ղարաբաղյան հիմնահարցը լուծելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար