19.04.2025
Գերմանիայի Ձախերի ներկայացուցիչը Էրդողանին «ահաբեկիչների ղեկավար» է անվանել
prev Նախորդ նորություն

Զարիֆ. Որոշ դեպքերում ՌԴ-ին թույլ կտրվի օգտվել իրանական ռազմակայաններից

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է որոշ դեպքերում Իրանի տարածքում գտնվող ռազմակայանները տրամադրել Ռուսաստանին` Մերձավոր Արևելքում ռուսական զինուժի կողմից իրականացվող գործողություններին օժանդակելու նպատակով: 


«Ռուսաստանը Իրանի տարածքում ռազմաբազաներ չունի: Մենք, սակայն, լավ հարաբերություններ ունենք և ժամանակ առ ժամանակ, երբ Ռուսաստանին անհրաժեշտ կլինի ահաբեկչության դեմ պայքարում օգտագործել իրանական ենթակառույցները, մենք համապատասխան որոշում կկայացնենք», - Reuters-ի Մոսկվայի թղթակցի հետ զրույցում նշել է Իրանի արտգործնախարարը:


Նշենք, վերջինս Ռուսաստան է ժամանել նախագահ Հասան Ռոհանիի ղեկավարած պատվիրակության կազմում:


Հիշեցնենք,2016 թվականի օգոստոսին Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել իր ռազմաբազայում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին,

Վարչապետ. Հայ-թուրքմենական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար