25.11.2024
Թիլերսոն. Վաշինգտոնը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ
prev Նախորդ նորություն

Գերմանիայի Ձախերի ներկայացուցիչը Էրդողանին «ահաբեկիչների ղեկավար» է անվանել

Գերմանիայի Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչների ղեկավար»:


Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե «եթե այսպես շարունակվի, ոչ մի եվրոպացի անվտանգ ու խաղաղ չի կարողանա քայլել փողոցով», Սահրա Վագենկնեհթը հայտարարությունը որակել է որպես «ահաբեկչությանն ուղղված բացահայտ կոչ».


«Նման բան ասողը ոչ այլ ինչ է, քան ահաբեկիչ»,- հայտարարել է նա:


Սահրա Վագենկնեհթը խոսել է նաև Թուրքիայի ղեկավարության կողմից Գերմանիայի հասցեին հնչեցված նացիստական մեղադրանքներից` ասելով, որ այդ թուրքական պետությունն է, որ իր քաղաքականությամբ հիշեցնում է նացիստական Գերմանիան: