8.05.2025
Առաջիկայում ԵՄ-ն կչեղարկի Վրաստանի համար վիզային ռեժիմը, բայց ամեն պահի պատրաստ կլինի արգելակել
13.12.2016
Առաջիկայում ԵՄ-ն կչեղարկի Վրաստանի համար վիզային ռեժիմը, բայց ամեն պահի պատրաստ կլինի արգելակել

Եվրամիությունը առաջիկայում կչեղարկի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Կառլո Նաթալեն, փոխանցում է «Sputnik-Գրուզիա»-ն: «Մենք նորություններ ենք սպասում Բրյուսելից, որտեղ այսօր հանդիպում է նշանակված: Անցյալ շաբաթ կարեւոր քայլ կատարվեց, երբ Եվրախորհրդարանը, Խորհուրդը եւ Եվրահանձնաժողովը համաձայնության եկան նոր համակարգի շուրջ, որն ուղղակիորեն կապված չէ Վրաստանի հետ, չնայած կարեւոր է առանց վիզայի ռեժիմի համար: Ես համոզված եմ, որ առանց վիզայի ռեժիմը մոտ ապագայում հնարավոր կդառնա»,- ասել է Նաթալեն: Միևնույն ժամանակ նա նշել է, որ առանց վիզայի ռեժիմը կդադարեցվի այն պահին, երբ զգալիորեն աճի երրորդ երկրների քաղաքացիների ապօրինի գտնվելը ԵՄ տարածքում: