ՌԴ-ն 2016-ին Ադրբեջանին տանկեր է մատակարարել
2016 թվականի ընթացքում Ռուսաստանը շարունակել է Տ-90 տանկեր մատակարարել Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Kommersant.ru-ն:
Այս մասին հայտնի է դարձել մարտի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից: Վերջինս ամփոփել է 2016-ի ընթացքում Ռուսաստանի ռազմաարևդյունաբերական էքսպորտի արդյունքները: Ընդհանուր առմամբ ՌԴ-ն $15 մլրդ-ի զենք ու զինամթերք է արտահանել:
2010 թվականից ի վեր Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել 94 միավոր Տ-90 տանկ, 91 միավոր ՀՄՄ-3 զրահափոխադրիչ, 24 միավոր ԲՏՌ-80, 18 միավոր 2Ս19 Մստա-Ս, 18 միավոր «Վենա» ինքնագնաց 120 մմ տրամաչափով ականանետ, 400 միավոր 120 մմ-անոց ականանետ, 18 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 միավոր «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգ, 10 միավոր «Խրիզանտեմա» հակատանկային համակարգ, 24 միավոր Մի-24 գրոհային ուղղաթիռ, ավելի քան 60 միավոր Մի-17 ուղղաթիռ (այդ թվում` ՆԳՆ և ԱԻՆ համար), Տոռ-2ՄԷ ԶՀՀ 2 գումարտակ, 300 միավոր «Իգլա» կրովի ԶՀՀ, տասնյակ միավոր ինժեներային և հատուկ տեխնիկա` տանկային կամրջակապեր, զրահապատ վերանորոգիչ-տարհանման մեքենաներ, ականազերծող մեքենաներ և այլն: