Սիրիայի հարցով Աստանայի ֆորմատն ունի արաբական երկրների աջակցության կարիքը
Բանակցություններն Աստանայում ցուցադրեցին, որ ՌԴ–ն, Թուրքիան ու Իրանը կարող են համագործակցել Սիրիայում։ Սակայն ոչ արաբական եռյակի կողմից առաջ քաշված նախաձեռնությունն ունի արաբական երկրների աջակցության կարիքն ու Հորդանանի միացումն այդքան կարևոր է։ Հորդանանը կարող է ոչ ֆորմալ առումով ներկայացնել Սաուդյան Արաբիան ու Ծոցի երկրները։
Չնայած իր առավելություններին, Աստանայի ֆորմատն ունի նաև բացասական կողմեր։ Այդ ֆորմատի բոլոր երեք երկրներն ոչ արաբական են։ Zogby ընկերության կողմից նախորդ տարի անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի ու Իրանի դրական ընկալումն արաբական աշխարհում նվազում է, փոխանցում է carnegie.ru կայքը։
ՌԴ–ի, Իրանի ու Թուրքիայի կողմից առաջ քաշված ֆորմատն արաբական երկրների ու առաջին հերթին դրանց առանցքը կազմող Պարսից ծոցի երկրների`Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, կարիքն ունի։ Դա կբարձրացնի այդ ֆորմատի լեգիտիմությունը։